Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով


15:00 , 25 հունիս, 2019

Հանրապետության տարածքում հունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ը առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը՝ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում