Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանության ներկայացուցիչները Ռուսաստանի դեմ են քվեարկում


14:50 , 25 հունիս, 2019

Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությունը հետաքրքիր պատկեր է բացահայտում։ Ճիշտ է, հայկական պատվիրակությունից Ռուսաստանի ձայնի վերականգնմանը կողմ է քվեարկել ընդդիմությունը, սակայն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում հատկանշական է իշխանության դիրքորոշումը, քանի որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել։

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանության ներկայացուցիչները Ռուսաստանի դեմ են քվեարկում։ Այսպիսի գործելակերպը կարող է վտանգավոր ընթացք ստանալ, և ակնհայտ է, որ հակասում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը։