Իրանը զորավարժություններ է նախաձեռնում Իրաքի հետ


14:32 , 25 հունիս, 2019

Մինչ ԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի դեմ համակողմանի ճնշման քաղաքականությունը, վերջինը զորավարժություններ է նախաձեռնում Իրաքի հետ, որի և Իրանի միջև տասնամյակներ տևած արյունալի հակամարտությունը հանգուցալուծվել էր այդ երկիր 2003թ. ամերիկյան ներխուժումից և Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո։

Անխոս, վերոշարադրյալ միտքը բարդ է և «խուճուճ», բայց նմանությամբ արտացոլում է միջպետական, նաև ոչ ֆորմալ դերակատարների միջև փոխհարաբերությունների համակարգը Մերձավոր Արևելքում։