Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով


12:50 , 25 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը։ Այսօրվա նիստին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը։ Նա դատական նիստերի դահլիճ բերվեց անվասայլակով։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք ձեզ զգում, Մ. Գրիգորյանն ասաց. «Գրեք՝ լավ»։

Նիստի ընթացքում Մ. Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը խնդրեց դատավորին թույլ տալ իր պաշտպանյալին տրամադրեն թթվածին։ Շտապօգնության բժիշկները նրան բուժօգնություն ցուցաբերեցին հենց նիստերի դահլիճում։ Նիստն այս պահին շարունակվում է։

Հիշեցնենք, որ նա արդեն մի քանի շաբաթ է  բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ