Ստացվում է՝ մենք դե՞մ ենք, որ Եվրոպան ու Ռուսաստանը հաշտվեն


13:18 , 25 հունիս, 2019

Հայաստանի իշխանության երկու ներկայացուցիչները չեն աջակցել Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելու որոշմանը։

Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, Հովհաննես Իգիթյանը չի քվեարկել: Միայն ընդդիմությունն է կողմ քվեարկել՝ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը: Հարց՝ ինչո՞ւ...

Եթե սա լիներ եվրոպացիների սրտով հակառուսական քվեարկություն, շատ մեծ դժվարությամբ կարելի էր փորձել բացատրել: Բայց սա մեր համար ամենադրական բանն է, որ կարող է լինել՝ Եվրոպայի և Ռուսաստանի հաշտեցման շատ նվազագույն, բայց կարևոր քայլ: Ստացվում է՝ մենք դե՞մ ենք, որ Եվրոպան ու Ռուսաստանը հաշտվեն:

Եթե ուղղակի Ռուսաստանի հետ ներքին խնդիրներից դրդրված քայլ էր, ապա առնվազն սխալ հաշվարկված և ոչ ճիշտ հարցի շուրջ: Սա արդեն ռուսամետության կամ հակառուսության կամ ինքնիշխանության կեղծ ցուցադրման հարց չէ: Սա մեր ազգային շահի հարց է: