Վտանգավոր սխալ, որ ծնողները թույլ են տալիս մանկասայլակ օգտագործելիս. արդյոք կարելի՞ է այն շոգին ծածկել


12:29 , 25 հունիս, 2019

Նույնիսկ ամենահոգատար ծնողները երբեմն սխալներ են թույլ տալիս։ Զուր չեն ասում՝ ամենալավը լավի թշնամին է։ Երբեմն, անհանգստանալով երեխայի առողջության և անվտանգության համար, մենք վտանգում ենք նրա կյանքը։

Բոլորս էլ լսել ենք, որ երեխաներին և կենդանիներին չի կարելի ամռանը միայնակ թողնել մեքենայի մեջ, եթե նույնիսկ դուք մի քանի րոպեով եք դուրս գալիս։

Սակայն շատ ծնողներ չգիտեն, որ դա նաև մանկասայլակին է վերաբերում։ Իսկ թե որն է դրա պատճառը, պարզենք միասին։

Բոլոր տեսակի ծածկոցները, անձրևանոցները լավ են ցուրտ եղանակին, իսկ ոգին այս իրերը կարող են չափազանց վտանգավոր լինել փոքրիկի համար։ Շոգ օրերին օդը սայլակի ծածկոցի տակ այնպես է տաքանում, ինչպես մեքենայի մեջ։ Առանց օդի շրջանառության այն կարող է մահացու լինել։

Պետք է նաև հաշվի առնել, որ փոքր երեխաներն ավելի քիչ են քրտնում, ինչի պատճառով ավելի խոցելի են ջերմային հարվածների նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է ամռանը մանկասայլակը բաց պահել և չթողնել արևի ուղիղ ճառագայթների տակ։

Նաև աշխատեք, որ երեխայի հագուստը թեթև, շնչող կտորից լինի. ոչ մի սինթետիկա։ Մի մոռացեք գլխարկների և ակնոցների մասին, որոնք երեխային կպաշտպանեն արևից։