Գլխով պատին խփվելով կարելի է կորցնել ժամում 150 կալորիա. ապշեցնող փաստեր մարդկային մարմնի մասին


01:44 , 25 հունիս, 2019

1. Մարմնի միակ մասը, որն արյան շրջանառություն չունի, աչքի եղջերաթաղանթն է: Այն թթվածին ստանում է անմիջականորեն օդից:

2. Մարդու ուղեղի տարողունակությունը 4 տերաբայթ է։

3. Մինչև 7 ամսականը երեխան կարող է շնչել և կուլ տալ միաժամանակ:

4. Ձեր գանգը բաղկացած է 29 տարբեր ոսկորներից:

5. Փռշտալիս օրգանիզմի բոլոր ֆունկցիաները կանգ են առնում, անգամ` սիրտը:

6. Ուղեղից եկող նյարդային իմպուլսը շարժվում է 274 կմժ արագությամբ:

7. Միայն մարդկային ուղեղն ավելի շատ էլեկտրական իմպուլսներ է գեներացնում մեկ օրվա ընթացքում, քան աշխարհի բոլոր հեռախոսները՝ միասին վերցրած:

8. Միջին մարդկային մարմինը բավականաչափ ծծումբ է պարունակում, որպեսզի սպանի միջին շան վրա եղած ոջիլներին, ածխածին, որպեսզի պատրաստի 900 մատիտ, կալիում, որ կրակի խաղալիք գնդացրից, ճարպ, որ 7 կտոր օճառ պատրաստի, և բավականաչափ ջուր, որ լցնի 50 լիտրանոց տակառը:

9. Մարդու սիրտն իր կյանքում մղում է 48 միլիոն գալոն արյուն:

10. Մինչ դուք կարդում եք այս նախադասությունը, ձեր մարմնում 50 000 բջիջներ մեռնում ու նորերով են փոխարինվում:

11. Սաղմը ձեռք է բերում մատների ուրվագծերն արդեն 3 ամսականից:

12. Կանացի սիրտն ավելի արագ է զարկում, քան տղամարդունը:

13. Մարդիկ միակ էակներն են, որոնք մեջքի վրա են քնում:

14. Աջլիկները միջինը ձախլիկներից 10 տարի շատ են ապրում:

15. Մարդկանց մոտավորապես 2/3-ը խոնարհում է գլուխը համբուրվելիս:

16. Մարդը մոռանում է իր տեսած երազների 90 տոկոսը:

17. Արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մարդու օրգանիզմում մոտավորապես 100 000 կմ է:

18. Գարնանը մարդու շնչառության հաճախականությունը միջինը 1/3-ով բարձր է՝ աշնան համեմատությամբ:

19. Կյանքի վերջում մարդը հիշում է միջինը 150 տրիլիոն բիթ ինֆորմացիա:

20. Մարդկային մարմնի ջերմության 80 տոկոսը գլխից է ելնում:

21. Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսն էլ է կարմրում:

22. Ծարավի զգացողությունն ի հայտ է գալիս մարմնի քաշի մեկ տոկոսին հավասար քանակությամբ ջրի կորստի դեպքում: 5 տոկոսից ավելիի կորստի դեպքում կարող է հանգեցնել ուշագնացության, իսկ 10 տոկոսի դեպքում` ջրազրկումից մահվան:

23. Մարդու մարմնում աշխատում են 700-ից ոչ պակաս ֆերմենտներ:

24. Միջինը 4 տարեկան երեխան օրական 450 հարց է տալիս:

25. Բացի մարդկանցից՝ ունիկալ մատնահետքեր ունեն նաև կոալաները:

26. Բակտերիաների միայն մեկ տոկոսն է մարդու մոտ հիվանդություն հարուցում:

27. Մոլորակի բոլոր մարդկանց հարմարավետորեն կարելի է տեղավորել 1000 մետր կողմ ունեցող խորանարդի մեջ:

28. Պորտի գիտական անվանումը ումբիլիկուս է:

29. Ատամը մարդկային օրգանիզմի միակ հատվածն է, որն ունակ է ինքնավերականգնվելու:

30. Քնելու համար մարդուն անհրաժեշտ միջին ժամանակը 7 րոպե է:

31. Աջլիկը սննդի մեծ մասը ծամում է ծնոտի աջ կողմով, ձախլիկը, ընդհակառակը, ձախով:

32. Աշխարհում ձախլիկները կազմում են ընդհանուր բնակչության միայն 7 տոկոսը:

33. Խնձորի ու բանանի բույրը մարմնին օգնում են նիհարել:

34. Իր կյանքի ընթացքում մարդու գլխի վրա աճած մազերի ընդհանուր երկարությունը 725 կմ է:

35. Ականջները շարժել կարողացող մարդկանց միայն 1/3-ը կարող է շարժել միայն մեկ ականջը:

36. Մարդու օրգանիզմում ապրող բակտերիաների ընդհանուր քաշը կազմում է 2 կգ:

37. Մարդու օրգանիզմում եղած կալցիումի 99 տոկոսը գտնվում է ատամներում:

38. Մարդու շուրթերը հարյուրավոր անգամներ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:

39. Իսկական համբույրը սրտի զարկերը հասցնում է մինչև րոպեում 100 հարված հաճախականության:

40. Ծամող մկանների բացարձակ ուժը մի կողմում հավասար է 195 կգ-ի:

41. Համբուրվելիս մի մարդուց մյուսին 278 զանազան բակտերիաներ են փոխանցվում: Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսն իրենից վտանգ չի ներկայացնում:

42. Պարտենոֆոբիան կույսերից վախն է:

43. Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է:

44. Եթե հավաքես մարդու օրգանիզմում պարունակվող ողջ երկաթը, ապա կստացվի սոսկ ժամացույցի համար մի փոքր պտուտակ:

45. Գոյություն ունեն հարբուխ հարուցող ավելի քան 100 տարատեսակ վիրուսներ:

46. Բավականաչափ տևողություն ունեցող համբույրը ծամոնից լավ է կարգավորում բերանի խոռոչի թթվայնությունը:

47. Գլխով պատին խփվելով կարելի է կորցնել ժամում 150 կալորիա:

48. Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով ունակ է ուղիղ գծեր նկարելու:

49. Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտավորապես 1000 անգամ:

50. Օրական մեկ տուփ ծխախոտ ծխող մարդը տարեկան խմում է կես բաժակ խեժ:

51. Կանայք տղամարդկանցից 2 անգամ քիչ են թարթում:

52. Մարդկային օրգանիզմի կազմի մեջ մտնում է ընդամենը 4 հանքանյութ` ապատիտ, արագոնիտ, կալցիտ և կրիստոբալիտ:

53. Իսկական կրքոտ համբույրն ուղեղի մեջ հարուցում է նույն քիմիական ռեակցիաները, ինչ օդապարիկով թռիչքը և ինքնաձիգից կրակելը:

54. Տղամարդիկ գաճաճ են համարվում՝ 130 սմ-ից, իսկ կանայք՝ 120 սմ-ից պակաս հասակ ունենալու դեպքում:

55. Ձեռքերի մատների եղունգները մոտ 4 անգամ ավելի արագ են աճում, քան ոտքերի մատներինը:

55. Երկնագույն աչքեր ունեցող մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան մնացածները:

56. Նյարդային իմպուլսները մարմնում տեղաշարժվում են վայրկյանում մոտավորապես 90 մետր արագությամբ:

57. Մարդու գլխուղեղում մի վայրկյանում տեղի են ունենում 100 000 քիմիական ռեակցիաներ:

58. Երեխաները ծնվում են առանց ծնկափոսերի: Դրանք հայտնվում են միայն 2-6 տարեկան հասակում:

59. Եթե միաբջիջ երկվորյակներից մեկի մոտ չի բավականացնում այս կամ այն ատամը, որպես կանոն, այդպիսի ատամ բացակայում է նաև մյուսի մոտ:

60. Մարդկային թոքերի վերին հատվածի մակերեսը մոտավորապես հավասար է թենիսի կորտի մակերեսին:

61. Մարդը միջինը կյանքում համբույրի վրա ծախսում է 2 շաբաթ:

62. Մարդու օրգանիզմում լեյկոցիտներն ապրում են 2-4 օր, իսկ էրիթրոցիտները` 3-4 ամիս:

63. Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանը լեզուն է:

64. Մարդու սրտի չափը մոտավորապես հավասար է նրա բռունցքի չափին: Հասուն մարդու սրտի քաշը կազմում է 220-260 գրամ:

65. Ծնված օրից մարդու ուղեղում արդեն գոյություն ունեն 14 միլիարդ բջիջներ, և այդ թիվը մինչև մահ չի մեծանում: Ընդհակառակը, 25 տարի հետո դրանց թիվը կրճատվում է օրական 100 000-ով: Մեկ էջ կարդալիս մեռնում է մոտ 70 բջիջ: 40 տարեկանից հետո ուղեղի դեգրադացիան կտրուկ արագանում է, իսկ 50-ից հետո նեյրոնները` նյարդային բջիջները, չորանում են, ու կրճատվում է ուղեղի ծավալը:

66. Ծնվելիս երեխայի մարմնում լինում է 300-ի կարգի ոսկոր, հասուն տարիքում դրանց թիվը ընդամենը 206 է:

67. Մարդու ուղիղ աղին կյանքի ընթացքում ունենում է 2.5 մետր երկարություն: Նրա մահից հետո, երբ ուղիղ աղու պատերի մկանունքը թուլանում է, նրա երկարությունը հասնում է 6 մետրի:

68. Մարդու աջ թոքն ավելի շատ օդ է տեղավորում, քան ձախը:

69. Հասուն մարդն օրական մոտավորապես 23 000 շունչ է կատարում:

70. Տղամարդու օրգանիզմի ամենամանր բջիջները սպերմայի բջիջներն են:

71. Մարդու բերանում մոտ 40 000 բակտերիաներ կան:

72. Մարդու օրգանիզմում մոտ 2000 համային ռեցեպտորներ կան:

73. Մարդկային աչքն ունակ է տարբերել 10 000 000 գունային երանգներ:

74. Սիրո էքստազի համար պատասխանատու քիմիական միացությունն առկա է շոկոլադի մեջ:

75. Մարդկային սիրտը ստեղծում է ճնշում, որը բավական է, որ արյունը բարձրանա մինչև 4-րդ հարկի մակարդակ:

76. Քնի մեջ մարդն այրում է ավելի շատ կալորիաներ, քան հեռուստացույց դիտելիս:

77. Երեխաներն ամենաարագը գարնանն են աճում:

78. Ամեն տարի 2000 ձախլիկներ են զոհվում աջլիկների համար նախատեսված մեխանիզմները շահագործելիս:

79. Մարդն օգտագործում է 17 մկաններ, երբ ժպտում է, և 43-ը, երբ մռայլվում է:

80. 60 տարեկան հասակում մարդկանց մեծ մասը կորցնում է իր համային ռեցեպտորների կեսը:

81. Ինչպես հայտնի է, մարդիկ նույնպես կենդանիներ են, բայց մենք միակն ենք բոլոր կենդանիներից, ովքեր կարող են մերձենալ դեմ առ դեմ:

82. Ինքնաթիռով թռչելիս մարդու մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

83. Մարդկանց մեկ տոկոսը կարող է տեսնել՝ ինֆրակարմիր, և մեկ տոկոսը` ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

84. Եթե դուք փակված եք ամբողջովին փակ սենյակում, ապա դուք կմեռնեք ածխածնի դիօքսիդով թունավորումից, այլ ոչ թե՝ օդի անբավարարությունից:

85. Լուսացույցի տակ կանգնելու վրա մարդը միջինը կյանքում ծախսում է 2 շաբաթ:

86. Նորմալ մարդն օրական ժպտում է 5 անգամ:

87. Միջինը մարդը 24 ժամում ասում է 4800 բառ:

88. Աչքի ներսի ցանցաթաղանթն ընդգրկում է շուրջ 650 ք/մմ տարածք ու պարունակում է 137 միլիոն լուսազգայուն բջիջներ, 130 միլիոն սև-սպիտակ փայտիկներ տեսողության համար ու միլիոն կոլբաներ գունավոր տեսողության համար:

89. Մեր աչքերը միշտ միևնույն չափն ունեն ծննդյան պահից, բայց մեր քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել:

90. Առավոտ շուտ մարդու հասակը 8 մմ ավելի է, քան երեկոյան:

91. Միջին վիճակագրական մարդն օրական մոտ մեկ լիտր քրտինք է արտադրում:

92. Հազն օդի պայթուցիկ լիցքն է, որը շարժվում է ժամում 60 մղոն արագությամբ:

93. Գերմանացի հետազոտողների կարծիքով` սրտային տագնապի ռիսկը երկուշաբթի օրն ավելի մեծ է, քան շաբաթվա ցանկացած այլ օր:

94. Ոսկորը 5 անգամ ամուր է պողպատից:

95. Բաց աչքերով հնարավոր չէ փռշտալ:

96. Սերտաճած եղունգները ժառանգական հատկություն են:

97. Նորմալ մարդը քնի իսպառ բացակայությունից ավելի արագ կմեռնի, քան սովից: Մահը վրա կհասնի բացարձակ չքնելուց 10 օր անց այն դեպքում, երբ սովից կարող է մեռնել մի քանի շաբաթ անց: