Ինչո՞ւ են մարդիկ այսքան կարճ ապրում, եթե ԴՆԹ-ն կարող է ապրել 440 տարի


05:08 , 25 հունիս, 2019

Մարդու կյանքի տևողությունը բավականին կարճ է, և գիտնականները միջոցներ են փնտրում, որոնք թույլ կտան երկարեցնել կյանքի տևողությունը։ Տարբեր երկրների մասնագետները հավատում են, որ օրգանիզմում հատուկ մեխանիզմ կա, որը սկսում է ծերացման գործընթացը, և եթե հնարավոր լինի գտնել այն, ապա մարդիկ կկարողանան ավելի երկար ապրել։ Ավելին՝ մի շարք մարդիկ նշում են, որ Աստվածաշնչում նույնպես տեղեկություններ կան։ Համաձայն հին գրությունների՝ առաջին մարդիկ կարող էին ապրել հարյուրամյակներ։ Ադամը ապրել է 930 տարի, իսկ Նոյը՝ 950։ Սակայն հետագայում ինչո՞ւ է կրճատվել մարդկանց կյանքը։

Բացի կրոնական աղբյուրներից՝ պատմությանը երկարակեցության այլ դեպքեր էլ են հայտնի։ Այս տվյալները ուսումնասիրության են ենթարկվել մասնագետների կողմից, որից պարզ է դարձել, որ մարդկանց ԴՆԹ-ն 440 տարի կարող է վերարտադրվել։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ այդքան կարճ ապրում։

Մարդու օրգանիզմում թաքնված մեխանիզմ կա, որը պատասխանատու է ծերացման գործընթացի համար։ Եթե հաջողվի հեռացնել այդ մեխանիզմը, ապա մարդիկ կկարողանան ավելի երկար ապրել։

Որտեղի՞ց է հայտնվել այդ ծերացման ծրագիրը, և ի՞նչ կլինի, եթե գիտնականներին հաջողվի հեռացնել այն։ Ի՞նչ տեղի կունենա մոլորակի հետ, եթե միլիարդավոր մարդիկ ապրեն մի քանի հարյուրամյակ, և արդյո՞ք այսքան երկարակյացների համար ապրելու բավականին տեղ կլինի։

Այս հարցերը, միանշանակ, պատասխան չունեն, սակայն կան տարբեր հիպոթեզներ։ Հնարավոր է, որ մարդու կյանքի տևողությունը կրճատվել է էվոլյուցիայի արդյունքում, հնարավոր է նաև, որ ինչ-որ ուժեր են միջամտել դրան, որպեսզի բնակչության գերաճը չդառնա մեր քաղաքակրթության վերացման պատճառ։