Իշխանությունները վեթինգի միջոցով մաքրելու են դատական համակարգը ազնիվ, խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից. Ռոբերտ Քոչարյան


23:40 , 24 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով վաղը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունենալիք դատական հերթական նիստին, ասաց, որ «որևէ սպասելիք չունի այդ դատարանից և դատավորից»:

Երկրորդ նախագահը նաև անդրադարձավ հարցին, որ դատական նախորդ նիստի ժամանակ դատավորը հեռացել է՝ առանց լսելու պաշտպանող կողմի տեսակետը, մասնավորապես Քոչարյանը նշեց, որ դատավորի այդ վարքը չլսված է.

«Կարծում եմ՝ այդ սցենարը նախագծված էր՝ լսել մեղադրող կողմին, լսել այս գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին և հետո մի զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին՝ իր տեսակետը ներկայացնելուց: Արեցին ամեն ինչ, որ պաշտպանող կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը»:

Քոչարյանը նաև նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու էին «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները հրավիրվել դատարան, քանի որ քննվող գործը 10 սպանությունների դատավարություն չէ. «Սա ուղղակի մի սցենար էր, որը ենթադրում էր ներկայացնել դատախազության, այսօրվա գործադիր իշխանության տեսակետը և զրկել պաշտպանական կողմին այլ տեսակետ հնչեցնելու հնարավորությունից»:

ՀՀ երկրորդ նախագահը նաև կարծում է՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է արտահայտվի ժողովրդի կենսամակարդակի ամենօրյա բարձրացումով. «Ժողովրդի սերը պետք է արտահայտվի նրանով, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, որ ժողովուրդը երեխաներին հագուստով ապահովելու խնդիրներ չունենա, սա է ղեկավարի, առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ