Բրյուսելում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանատան մոտ տեռակտի նախապատրաստման մեջ կասկածվող անձը


01:00 , 25 հունիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Բելգիայի դաշնային ոստիկանության աշխատակիցները Բրյուսելի կենտրոնում ձերբակալել են մարդուն, որը կասկածվում էր Բելգիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է բելգիական RTBF հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով, այդ մարդը երկար ժամանակ գտնվել է Բելգիայի անվտանգության ծառայությունների տեսադաշտում: Ակնկալվում է, որ շուտով չարագործը կհանդիպի դատական քննչի հետ:

Կասկածյալը ամբողջությամբ հերքում է իր դեմ բոլոր կասկածները:

Ձերբակալումը տեղի է ունեցել շաբաթ օրը, սակայն հայտնի է դարձել միայն երկուշաբթի: