Կենդանակերպի 5 նշաններ, ովքեր ղեկավարում են իրենց ամուսիններին


01:14 , 25 հունիս, 2019
Կարիճներ

Վաստակած առաջին հորիզոնական։ Նրանք շատ խանդոտ են, և ոչ մեկ իրավունք չունի խաղալու նրանց արժանապատվության հետ։ Կարիճ կանայք պահպանում են այն ամենը, ինչը գրավել են և համարում են իրենց սեփականությունը։ Այսպիսի կնոջ ամուսինը հանկարծակիորեն կարող է նկատել, որ չհասկանալով կատարում է իր կնոջ բոլոր հրամանները։  

Առյուծներ

Այս կանայք տանել չեն կարողանում սեփական անձի հանդեպ անուշադիր վերաբերմունքը։ Պատասխաններից խուսափելու փորձեր կատարելիս դուք կարող եք հայտնվել սկանդալի կիզակետում։ Առյուծները դրամայի թագուհիներն են և շատ հպարտ են, որպեսզի ընդունեն ուրիշների տեսակետը։ Զգուշացեք, կրակի հետ եք խաղում։

Այծեղջյուր

Այծեղջյուրները քաոսի և անկարգության պայմաններում վատ են կողմնորոշվում, այդ պատճառով էլ նրանք տանել չեն կարողանում նմանատիպ իրավիճակները։ Դուք շատ լավ տեղեկացված կլինեք, թե ինչ է պետք հագնել, ասել և ում հետ շփվել։ Նրանց չլսելը կարող է պատժվել քննադատություններով և վիրավորվելով։

Ցուլ

Եվս մեկ խանդոտ և իշխանատենչ կենդանակերպի նշան, որի ներկայացուցիչները ցանկացած իրավիճակ ընկալում են շատ ուղիղ։ Եթե ձեր տեսակետը չի համապատասխանում նրանց տեսակետի հետ, ապա դուք շատ պետք է տանջվեք այս համառ նշանին վերահամոզելու համար։

Խեցգետին

Իսկ ահա Խեցգետինները թաքնված բռնապետներ են, որոնք ղեկավարում են ձեր էմոցիաները։ Նա ձեր բոլոր ընկերներին և ծանոթներին հարց ու փորձ կանի ձեր մասին, կհետևի ձեզ, սակայն դրա մասին դուք չեք իմանա։ Ուղղակի օրերից մեկ օր նա սեղանին կդնի հավաքած բոլոր փաստերը և ձեզ կզրկի որևէ բանից խուսափելու ամենաչնչին հնարավորությունից։