Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը


20:20 , 24 հունիս, 2019

Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների պահանջների մի մասը և 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

«Վրացական երազանքը» որոշում է ընդունել 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ անցման զրոյական արգելքով»,- ասել է Իվանիշվիլին բրիֆինգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: