Լոնդոնը զգուշանում է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի ռազմական բախում կարող է սկսվել պատահականության պատճառով


22:00 , 24 հունիս, 2019

Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշանում է պատահականություններից, որոնք կարող են առիթ ծառայել ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման համար, որում հետագայում կարող է ներքաշվել Միացյալ Թագավորությունը: Հունիսի 24-ի առավոտյան այս մասին BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը:

«Մենք խիստ անհանգստացած ենք: Մենք չենք կարծում, թե կողմերից որևիցե մեկը պատերազմ է ցանկանում, սակայն երկյուղում ենք, որ մենք կարող ենք ներքաշված լինել պատահականության պատճառով սկսված պատերազմի մեջ, և բոլոր ջանքերը գործադրում ենք լարվածության աստիճանն իջեցնելու համար»,- նշել է նախարարը: Հանթի խոսքով՝ Լոնդոնը Վաշինգտոնի հետ քննարկում է տարածաշրջանում ստեղծված «չափազանց վտանգավոր իրադրությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: