Street Fashion Yerevan. Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած նկարահանման բոլոր նորաձև մասնակիցները (Լուսանկարներ)


20:00 , 24 հունիս, 2019

Սա ո՛չ Նյու Յորքի, ո՛չ էլ Միլանի նորաձևությունը չէ. սա նախագիծ է մեր քաղաքի ոճային մարդկանց մասին: Street Fashion Yerevan նախագիծը պատմում է մեր կողքին ապրող երևանցիների մասին, ովքեր ազատ են հագուստի իրենց ընտրությամբ՝ հիփփից մինչև դասական, թրենդայինից մինչև հենդ մեյդ, must have-ից մինչև ազատ ոճ. այս գունապնակը կարելի է տեսնել Street Fashion Yerevan նախագծում:

Մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, BlogNews.am-ը տեղադրեց ստենդը և սկսեց նախապես հայտարարած միջոցառումը: Երբ Կասկադում կամ Հյուսիսային պողոտայում Street Fashion էինք նկարում, շատերը ափսոսում էին, որ այդպես էլ իրենց չհաջողվեց հայտնվել մեր լուսանկարչի օբյեկտիվում, այդ իսկ պատճառով որոշեցինք ավելի մասսայական դարձնել մեր նախագիծը և «ժամադրեցինք» ոճային երևանցիներին:

Նկարահանումները ուղեկցվեցին DJ Saaq-ի ռիթմիկ երաժշտությամբ: Լուսանկարվել պատրաստվող մարդկանց բազմությունը գրավում էին նաև պատահական անցորդների ուշադրությունը, ովքեր ևս ցանկություն էին հայտնում լուսանկարվելու: Իսկ այժմ BlogNews.am-ը ձեզ հնարավորություն է ընձեռնում որոշելու, թե ով է նրանցից ամենաոճայինը: