Ի՞նչ չի կարելի անել կինոթատրոնում


09:43 , 25 հունիս, 2013

KWEJK.pl - Najlepszy zbiór obrazków z Internetu!Ադիբուդին շաղ տվեք օդում ու բացականչեք. «Ձյու՜ն է գալիս»:

Ամոթանք տվեք հետևի շարքում նստած համբուրվող զույգերին:

Ոգևորված ծափ տվեք, երբ դրական հերոսին մի վատ բան է լինում:

Ֆիլմին նախորդող գովազդի ժամանակ բացականչեք. «Առաջ տանել չի՞ լինում»:

Երբ բացասական հերոսն ինչ-որ վատ բան է անում, բացականչեք. «Զգուշացե՜ք»:

Անհամ կատակների վրա շատ բարձր ծիծաղեք:

Ադիբուդի վաճառող մարդուն ասացեք, որ աղջիկների զուգարանը ջրի տակ է մնացել:

Բարձրաձայն գուշակություններ արեք, թե ինչ է լինելու հաջորդ կադրում:

Ձեր կողքին նստած մարդուն ասացեք, որ փորլուծություն ունեք և ժպիտը դեմքին աչքով տվեք:

Բարձրաձայն հոգոց հանեք, երբ հերոսները համբուրվում են:

Թիկնոց հագեք և երբ ադիբուդիի ձեր հերթն է գալիս, բղավեք` «Ես Բեթմենն եմ, հահահա», և փախեք հեռու:

Ասացեք, որ ձեր կողքին չեն կարող նստել, որովհետև ձեր անտեսանելի ընկերն արդեն նստած է:

Ամեն անգամ, երբ կրակում են, բացականչեք` «Վայ ամա՜ն», պառկեք գետնին ու ձեռքերով ծածկեք ձեր գլուխը:

Շատ բարձր գլխարկ կրեք:

Լազերային շոու կազմակերպեք հենց էկրանի վրա:

Գիրք ու էլեկտրական լապտեր վերցրեք ու սկսեք կարդալ: Հենց ինչ-որ մեկը խնդրի անջատել լույսը, վրդովված բացականչեք. «Շշշշ, կարդում եմ»:

Էկրանի վրա ադիբուդի շպրտեք:

Ֆիլմի տխուր պահերին հիստերիկ ծիծաղներ արձակեք, արտասվեք ուրախ պահերին:

Ձեզ հետ ձեր անձնական աթոռը բերեք ու հարմար տեղավորվեք միջանցքում:

Մատաղի փող հավաքեք:

Ձեր կողքի ազատ աթոռներն օգտագործեք որպես կոնֆետ նետելու քարաձիգներ:

Կոնկրետ թիրախ բռնեք դիմացի շարքից ու տեսեք, թե արդյոք կարող եք ճիշտ նշանակետին խփել:

Ձեզ հետ հեռակառավարման վահանակ բերեք ու բողոքեք, որ այն չի աշխատում:

Նստեք առաջին շարքում, հենց ֆիլմը սկսվի, ճչալով դուրս վազեք: