Նախկին զինվորականի 18-ամյա դուստրը կառավարական առանձնատների դիմաց հացադուլ է անում


17:20 , 24 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարական առանձնատների դիմաց բողոքի ակցիա է իրականացնում նախկին զինվորական Մխիթար Ալումյանի 18-ամյա դուստրը՝ Գայանե Ալումյանը, որը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ կրկին հացադուլ է իրականացնում և չի պատրաստվում դադարեցնել այն մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն չլսի և իրենց ընտանիքին բնակարան հատկացնելու խնդիրը չլուծվի:

Գայանե Ալումյանը մանրամասնեց, որ միանում է արդեն 12-րդ օրը հացադուլ իրականացնող հոր ակցիային: «Ես այստեղ եմ մեր ընտանեկան իրավունքները պաշտպանելու համար, հայրս 22 տարի ծառայել է հայրենիքին տարբեր կառույցներում, հիմա հայրս ՊՆ-ի մոտ է, պահանջում է մեր հասանելիք տունը, նախարարն անձամբ մայիսի 24–ին խոստացել էր, որ տան հարցը կկարգավորվի ու 86 քառակուսի մետր տուն կտան»,- շեշտեց Գայանե Ալումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ