Իվան Միրզոև (Հովհաննես Միրզոյան). Բաքվի առաջին նավթի հորատանցքի սեփականատերը


22:45 , 24 հունիս, 2019

Առաջին նավթի հորատանցքը Բաքվում փորել է Իվան Միրզոևը (Հովհաննես Միրզոյան) 1871 թ.։

Թիֆլիսը (Թբիլիսի) Վրաստանի ներկայիս մայրաքաղաքն է, որը միջնադարում եղել է հայկական սփյուռքի մեծ կենտրոն, որը հասարակության, մշակույթի և քաղաքականության տեսանկյունից մեծ զարգացում է ապրել 19-րդ դարում։ Իսկ Բաքուն՝ ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքը, 19-րդ դարից էական տեղ է ունեցել հայկական սփյուռքի համար, որն ուներ տնտեսական, քաղաքական ու մշակութային մեծ պոտենցիալ։

Հայերի ներկայությունը Բաքվում պատմության մեջ ամրագրվել է 1800-ականների սկզբից, երբ Ռուսական կայսրությունն իր տարածքներն ընդլայնեց դեպի Կասպիական ծովի արևմտյան ափերը։ Նավթի արդյունաբերությունը զարգացել է Ապշերոնի թերակղզում, որտեղ գտնվում էր Բաքուն։ Հենց հայ գործարարներն են մեծ դեր ունեցել նավթաին արդյունաբերության զարգացման մեջ ռուսների ու եվրոպացիների հետ միասին։

Այս ոլորտում հայտնի է Միրզոևի անունը, ով առաջինն է հաջողությամբ գլուխ հանել նավթի արդյունաբերությունից 1871 թ.։ Մանթաշևը, Լիանոզովը, Ծատուրովը, Ադամովը, ովքեր նույն գործով էին զբաղվում, իրենց սերնդի ամենահարուստ մարդկանցից էին։

Այդ տարիներին Բաքվում կառուցվել են առնվազն երեք հայկական եկեղեցի և մի շարք դպրոցներ։ Ընդհանուր առմամբ՝ այս քաղաքում գրքերի և թերթերի առաջին հրատարակությունները տեղի են ունեցել հայերի ջանքերով, ինչպես նաև առաջին գրադարանի ստեղծման շնորհիվ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բազմաթիվ հասարակական ու մասնավոր կառույցներ են կառուցվել հայերի կողմից։

Հարկ է նշել, որ Բաքվում հայերի համար միշտ չէ, որ լավ պայմաններ են եղել ստեղծված։ 1900-ականներին և 1910-ականներին միջէթնիկական բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել։

Բաքուն առանձնանում էր իր կոսմոպոլիտիզմով։ Դրա վկայություններից մեկը տարբեր երկրներից 26 կոմիսարներից բաղկացած Բաքվի կոմունան էր, որը գլխավորում էր Ստեփան Շահումյանը։