Պեսկովն ասել է` երբ ՌԴ-ն կմտածի Վրաստանի դեմ ընդունված քայլերը չեղարկելու մասին


14:20 , 24 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը կմտածի Վրաստանի դեմ ձեռնարկված քայլերի չեղարկման մասին այն ժամանակ, երբ իրավիճակն այդ երկրում վերադառնա «ոչ ռուսատյաց հուն»: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

Նա նաև նշել է, որ ՌԴ-ի և Վրաստանի միջև քաղաքական կոնֆլիկտ չկա, խոսքը միայն ռուսաստանցիների անվտանգության մասին է: