Մի՞թե հաղորդավարի աշխատանքը ավելի կարևոր է, քան բժշկինը


09:36 , 25 հունիս, 2013

Մի՞թե հաղորդավարի կամ հաղորդավարուհու աշխատանքն առավել կարևոր կամ պատասխանատու է, քան բժշկինը կամ մանկավարժինը: Եթե ոչ, ապա ինչու՞ են որոշ հաղորդավարուհիներ մոտ 5 կամ 10 անգամ ավելի շատ աշխատավարձ ստանում թեկուզ մասնավոր հեռուստաընկերություններում, քան բժիշկները կամ մանկավարժները. արդյո՞ք սա բարոյական է:
Այսօր մասնավոր հեռուստաընկերություններում կան հաղորդավարուհիներ և հաղորդավարներ, որոնց աշխատավարձը հասնում է 1 կամ 2 մլն-ի, մինչդեռ բժիշկների աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ: