Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին


12:30 , 24 հունիս, 2019

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը կարևորել է ժողովածուի նշանակությունը գործնական և տեսական առումներով՝ նշելով, որ նման փաստաթղթերի թարմացումը պետք է կրի պարբերական բնույթ: