Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները կողմ են Պոգբայի հեռանալուն


11:30 , 24 հունիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կողմ են, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Daily Mail-ի փոխանցմամբ, մանկունիացիների ֆուտբոլիստները կարծում են, որ ֆրանսիացու հեռանալը միայն օգուտ կտա թիմին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը համաձայն է Պոգբայի վաճառքին:

Ավարտված մրցաշրջանում Պոգբան Անգլիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել. որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

Այս պահին Պոգբայի տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո է կազմում: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Յուվենտուսը»: