18:06 , 18 ապրիլ, 2012
1. 1993 թվականին տեղի ունեցավ «Կոկա-կոլայի» ֆուտբոլի առաջնությունը, որի եզրափակիչում «Արսենալի» խաղացող Սթիվ Մորոուն հաղթական գոլ խփեց: Ավանդույթի համաձայն` ակումբակիցները որոշեցին գոլի հեղինակին ուսերին դրած հանել խաղադաշտից, սակայն այդ ընթացքում չկարողացան պահել ու նրան գցեցին խոտածածկին: Անրակի կոտրվածքի պատճառով Մորոուն ստիպված էր վաղաժամ ավարտել խաղաշրջանը:
2. Շոգի դեմ պայքարելու համար Կրիստոս Բերտսոսը տանը օդորակիչ էր դրել, որի հիմնական մասը ինքնաթիռի հսկա պտուտակն էր: Երբ Բերտսոսը միացրեց «փրկիչ սարքը», այն ջարդեց առաստաղը, ծակեց տանիքը ու թռավ անհայտ ուղղությամբ:
3. Շեֆիլդցի թոշակառուն 20 տարի ապրել էր խավարի մեջ, որովհետեւ չէր ցանկացել աղմուկ բարձրացնել իր տան էլեկտրականությունն անջատելու կապակցությամբ:
4. 1994 թվականին դը Վիտ Ֆինլիի ավտոմեքենան խրվեց ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող լեռների ձյան մեջ: Օգնություն կանչելու փոխարեն Ֆինլին հույս ուներ, որ իրեն կգտնեն, ու մնաց մեքենայի մեջ: Բժիշկների եզրակացությամբ` նա այդ վիճակում մնացել էր մի քանի ամիս` մինչեւ քաղցից մահանալը: Ուշագրավ է, որ եթե Ֆինլին դուրս գար մեքենայից, մի քանի մետրի վրա հրաշալի ճանապարհ կգտներ, որով հեշտությամբ կիջներ սարից:
5. 1981 թվականին Վանդ Էնիսը զինված հարձակում կատարեց բենզալցակայանի վրա: Հաջորդ օրը նա սարսափեց` նորություններով տեսնելով կողոպուտի մասին պատմող ռեպորտաժը, որտեղ ներկայացվում էր տուժած լցակայանը: Էնիսը որոշեց, որ իրեն նույնպես նկարել են հանցագործության պահին եւ ուր որ է` կձերբակալեն: Անհաջողակը հավաքեց իրերն ու մեղայականով ներկայացավ ոստիկանություն:
6. Իվան Մաքվայերը որոշել էր տեսագրել իր պարաշյուտային թռիչքներից մեկը: Նա տեսախցիկն ամրացրեց սաղավարտին ու ցած նետվեց ուղղաթիռից: Սակայն պարզվեց, որ այնպես էր տարվել տեսագրող սարքավորումներով, որ մոռացել էր վերցնել ամենակարեւորը` պարաշյուտը: Դժբախտը ջախջախվեց, իսկ տեսախցիկն անվնաս էր մնացել:
7. Արգենտինացի աճպարար Մարվոն շոուի ավարտին օգնականին խնդրեց հրացանից կրակել իր գլխին: Կրակոցը հնչեց, ու Մարվոն հաղթական տեսքով բերանից հանեց գնդակը (շոուն, ըստ երեւույթին, նախատեսված էր նախադպրոցական տարիքի երեխաների համար): Դահլիճում նստած ոսկեխույզ Մարկո Ասպրելլան ցնցված էր տեսարանից ու որոշեց կրկնել հնարքը` իր ատրճանակից կրակելով աճպարարի գլխին: Մոգը երկար չտառապեց: Ասպրելլան դատարանում շփոթված ու ճնշված տեսք ուներ. ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ` ինչո՞ւ աճպարարը չորսաց գնդակը: Ոսկեխույզի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացվեց:
8. Նյույորքցի երկու իրավաբաններ որոշեցին մրցել, թե ով ավելի արագ կվազի վարչական շենքի միջանցքում: Դժբախտաբար նրանցից մեկը չափազանց ուժեղ էր թափ առել եւ չկարողանալով հաղթահարել իներցիայի ուժը` դուրս թռավ 39-րդ հարկի պատուհանից:
9. Երկաթուղային վթարի հետեւանքով Մյունխենում երկու տղամարդ կորցրին ձեռքերը: Բժիշկները գտան ու կարեցին ձեռքերը, բայց շուտով հասկացան, որ իրարանցման մեջ խառնել են դրանք: Տղամարդկանց արյան խմբերը համընկնում էին, եւ վիրահատությունն, այնուամենայնիվ, հաջող անցավ, իսկ բանակցություններից հետո նրանք վերջնականապես որոշեցին հաշտվել «օտար ձեռքերի» գոյության հետ:
10. Լաուրեն Ռոդան ընկերների հետ գրազ եկավ, որ ուլտրաձայնային տեսողություն ունի եւ դա կարող է ապացուցել կապած աչքերով Օտտավայի կենտրոնը մեքենայով հատելով: Արդյունքում` Ռոդան ճզմեց անցորդներից մեկի ոտքը ու բախվեց երեք մեքենայի, որոնցից մեկը… ոստիկանական էր: