Tert.am-ը գրում է․
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը России 1-ի եթերում տված հարցազրույցում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այն մարդկանց հետ, որոնք կորցրել են տարեց կնոջ կողմից Պուտինին փոխանցված գրությունը:
«Նրանք, ովքեր կորցրել էին գրությունը, այլևս ոչինչ չեն կորցրել: Ես դա կարող եմ վստահաբար ասել: Իսկ այդ կնոջն իսկապես այդպես էլ չեն գտել»,- Պեսկովին մեջբերում է РБК-ն:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը «անգութ» է քաղաքացիների դիմումների նկատմամբ ուշադրության հարցում. մարդկանց հետ հանրային հանդիպումներից հետո նախագահին են փոխանցում թղթի կտորների վրա գրած նամակները, և նա այլ գործով չի զբաղվում, քանի դեռ իրեն չեն հանձնել դրանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։