Էրդողանը պարտվեց Ստամբուլում


21:09 , 23 հունիս, 2019

Այսօր Ստամբուլում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ... Թուրքիայի ԿԸՀ-ն այս պահի դրությամբ ավարտել է քվեաթերթիկների 97,87 տոկոսի հաշվարկը, որի համաձայն Թուրքիայի տնտեսական և մշակութային մայրաքաղաքում հաղթանակ են տարել Էրդողանին ատելի քեմալականները՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը և նրան սատարող "Իյի" կուսակցությունը, որի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 53,91 տոկոսը,իսկ Էրդողանի հարազատ "Արդարություն և զարգացում" կուսակցության և նրան սատարող "Ազգայնական շարժում" կուսակցության ներկայացուցիչ,Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը ստացել է 45,19 տոկոս ձայն...
Ստամբուլի քաղաքպետի համար ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերը ստացել են ընդամենը 0,90 տոկոս ձայն...
Սա շատ "ցավոտ" պարտություն է Էրդողանի համար...