Կարեն Կարապետյանը հանգստանում է Ծաղկաձորում (Photo)


15:50 , 23 հունիս, 2019

168.am-ը գրում է.

Ի հեճուկս տարատեսակ կանխատեսումների, թե վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Կարեն Կարապետյանը կխզի իր կապերը Հայաստանի հետ, նա ոչ միայն ապրում, այլև հանգստանում է Հայաստանում։

Ըստ 168.am-ի տեղեկությունների` նախկին վարչապետը բավականին լավ տրամադրություն ուներ։ Կնոջ հետ զբոսնում էր, ողջունում հանգստացող անձանց։ Ակնհայտ էր մարդկանց լավ վերաբերմունքը Կարեն Կարապետյանի հանդեպ։

Ի դեպ, նույն տարածքում էին ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներ` կառավարության անդամներ Արսեն Թորոսյանը, Հակոբ Արշակյանն` իրենց ընտանիքներով, ինչպես նաև պատգամավորներ։

Ըստ տեղեկությունների` նշում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան տարեդարձը։