«Միսս Տիեզերք»-ի նախկին մասնակցին «թրջված անձնագրի» պատճառով թույլ չեն տվել հեռանալ Բալիից


23:20 , 22 հունիս, 2019

«Միսս Տիեզերք» մրցույթի նախկին մասնակցին՝ Ավստրալիայից, թույլ չեն տվել Բալի կղզուց հեռանալ, քանի որ նրա անձնագրի փոքրիկ հատվածին ջուր էր թափվել, հաղորդում է The Sun-ը։

26-ամյա Թեգան Մարտինը չի կարողացել մեկնել Դենպասարի օդանավակայանից՝ ջրի փոքրիկ հետքի պատճառով։

«Ինձ չեն թողնել ինքնաթիռ մտնել անձնագրիս անկյունում ջրի այս փոքրիկ հետքի պատճառով»,-Instagram-ի իր էջում անձնագրի լուսանկարը հրապարակելով՝ գրել է մոդելը։

Այժմ հայտնի չէ՝ երբ ավստրալուհին կկարողանա լքել երկիրը, քանի որ նրան նոր փաստաթուղթ է անհրաժեշտ։

Фото © Instagram / tegan.martin