Ինչպես պատրաստել դիետիկ պաղպաղակ


19:45 , 22 հունիս, 2019

Ի՞նչ է անհրաժեշտ՝

Պատրաստման եղանակը՝

Դիետիկ պաղպաղակը շատ ավելի հեշտ է պատրաստվում, քան՝ սովորականը։ Միքսերով կամ բլենդերով հարել կեֆիրը և հանքային ջուրը, ավելացնել կաթնաշոռը (ցանկալի է ոչ յուղալի կամ քիչ յուղայնությամբ) և կրկին լավ հարել։

Ստացված զանգվածին ավելացնել մրգերը, խառնել (կամ հարել, եթե ցանկալի է միատարր պաղպաղակ պատրաստել), լցնել ձևավոր ամանների մեջ և դնել սառնախցիկում՝ լիովին սառելու համար։ Նախընտրելի է, որ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ խառնել զանգվածը։

Ի դեպ, այս բաղադրատոմսում կեֆիրի փոխարեն կարելի է նաև օգտագործել ոչ յուղալի և ոչ քաղցր յոգուրտ. այս դեպքում պաղպաղակն ավելի փափուկ և թեթեւ կլինի։ Սակայն Հայաստանում նման յոգուրտ գտնելը, դժբախտաբար, այնքան էլ հեշտ գործ չէ։ Ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել մեկ գդալ կակաո և մի փոքր քաղցրացուցիչ։