ԱՄՆ-ում որսորդը ձուկ-մուտանտ է որսացել


00:00 , 23 հունիս, 2019

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում մի ձկնորս 100-ամյա հսկայական ձուկ է բռնել, որը, ամենայն հավանականությամբ, մուտանտ է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Ձուկը ունի 91 սմ երկարություն և կշռում է 14 կգ։ Փորձագետներն ասում են, որ առանձնյակը թեպետ նման է խոշոր ոսկե ձկան, իրականում նա մեծաբերան բուֆալո տեսակի ներկայացուցիչ է։ Նրանք նշել են, որ ձկան տեսքը կարող է լինել բավականին մեծ տարիքի կամ գենետիկ մուտացիայի արդյունք։