Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)


15:59 , 22 հունիս, 2019

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն իր անտրամաբանական և զավեշտալի որոշումներով ոչնչով չի զիջում իր նախորդին՝ իր ուսուցիչ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին, որն ուղղակիորեն դրայվ էր ստանում անօրինություններ անելուց և անպատժելիությունից: 

Նախորդ ռեկտորի ապօրինություններին և անօրինականություններին բազմիցս եմ անդրադարձել: ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ԺՊ-ի զավեշտալի որոշումները ևս բավական շատ են, bայց կանդրադառնամ մի երկուսին: 

2018թ․-ի աշնանը դատարանով իր իրավունքները ՇՊՀ-ում վերականգնելուց հետո ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը կտրականապես չէր ցանկանում Հովհաննես Խորիկյանին վերականգնել բուհի գիտխորհրդում՝ ինչ-որ անտրամաբանական և անգրագետ պատճառաբանություններ բերելով և առաջարկելով դիմել դատարան (Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները շատ են սիրում դատարան դիմելու առաջարկով հանդես գալ): Այդ որոշումը պարոն Սերոբյանն իր բարեկամի՝ անգրագետ իրավաբան Ա. Հովհաննիսյանի հետ կազմել էր 2018թ․-ի նոյեմբերի 16-ին (փաստաթուղթ 1): Այդ զավեշտալի փաստաթղթին իմ սոցցանցային արձագանքից հետո պարոն Սերոբյանը մի նոր որոշում կայացրեց և, թիվ 178 հրամանի համաձայն, նոյեմբերի 20-ին վերականգնեց Հ. Խորիկյանի իրավունքները ԳԽ-ում (փաստաթուղթ 2): 

Այս պատմության զավեշտը ոչ միայն այն է, որ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն 4 օրվա մեջ երկու իրարամերժ որոշումներ է կայացնում և վատ վիճակում է հայտնվում, այլև նրանում է, որ ինձ հետ զրույցում պարոն Սերոբյանը բացահայտեց, որ առաջին որոշման սխալ լինելու մասին իրեն ասել են երևանյան փաստաբանները:

Հարց է առաջանում․ եթե այսպիսի պրիմիտիվ իրավաբանական հարցը պարզաբանվում է երևանյան փաստաբանների կողմից, ապա ո՞վ է Ա. Հովհաննիսյանը ՇՊՀ-ում: Ինչո՞ւ է նա աշխատում բուհում և ստանում բավական բարձր աշխատավարձ: Սույն նախկին ոստիկան-իարավաբանի անգրագիտությանը բազմիցս եմ առնչվել այս մեկ տարվա մեջ: Ի դեպ, վերջերս ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն, պաշտոնեական դիրքը չարաշահելով, բուհի 4 դեկաններին պարտադրում էր, որ վերջիններս պետք է զբաղվեն համալսարանի ինքնավերլուծությամբ, որը կտրականապես մերժվել էր դեկանների կողմից՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելով, որ դրանով պետք է զբաղվի այլ կառույց: Հետաքրքիր է, ինչո՞ւ պարոն Սերոբյանն այդ 4 դեկաններին նկատողություն չի անում, որ հանդգնել են իր ապօրինի հրամանը չկատարել:

Հ.Գ. ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն ուղղակի աղետ է բուհի համար, քանի որ չի տիրապետում կառավարման հմտություններին, և ինչպես նկատեց բուհի դոկտորներից մեկը, նրա գլխավոր նպատակը սեփական գրպանի պարունակություն է, որը, ըստ բուհում պտտվող լուրերի, կազմում է 1 միլիոն դրամից ավելի գումար, իսկ ևս մեկ այլ դոկտոր-պրոֆեսոր խիստ դժգոհել էր վերջին գիտխորհրդի նիստի ժամանակ, որ պարոն Սերոբյանի գործունեության պահով մեղմ կոչ է ընդունվել: