Նավթի համաշխարհային գներն աճում են


13:40 , 22 հունիս, 2019
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
 
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,65 դոլարով՝ հասնելով մինչև 65,35 դոլար մեկ բարելի դիմաց:
 
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,36 դոլարով և կազմում է 57.43 դոլար մեկ բարելի դիմաց։