Վարդան Ղուկասյանին «պատվավոր ատաման» հռչակած կազակները հիմա էլ ուզում են ատաման կարգել Սամվել Բալասանյանին


23:14 , 24 հունիս, 2013

Վարդան Ղուկասյանին «պատվավոր ատաման» հռչակած կազակները հիմա էլ ուզում են ատաման կարգել Սամվել ԲալասանյանինԱյսօր այս մասին գյումրեցի հաշմանդամ մարզիկների հետ հանդիպման ժամանակ թեթեւակի ակնարկեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ քաղաքապետի, հ/կ ներկայացուցիչներից բացի իր մոտ խնդրանքով գալիս են նաեւ կազակները ու հորդորում ընդգրկվել իրենց կազմակերպության մեջ, որպեսզի իրեն հետագայում ատաման դարձնեն: Սակայն, պարոն Բալասանյանի ասելով, ինքը հրաժարվում է նման առաջարկներից: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, երբ  իշխանությունները արգելեցին Վարդան Ղուկասյանին իր թեկնածությունը նորից առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այդ նույն կազակները ստորագրահավաք էին կազմակերպել`ի պաշտպանություն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Նույնիսկ Գյումրում լուրեր էր պտտվում այն մասին, որ կազակների պատվավոր ատաման պարոն Ղուկասյանը ռուսաստանցի կազակների միջոցով փորձում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին որպես ծանոթ մեջ գցել, որպեսզի վերջինս Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար, գոնե թույլատրեն թեկնածությունն առաջադրի:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ