Գիտնականները մահացու վտանգավոր են համարել երկարատև աշխատանքային օրը


10:15 , 22 հունիս, 2019

Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տասը ժամից ավելի տեւող աշխատանքային օրը մեծացնում է ինսուլտի զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված է MedicalXpress-ի կայքում։

Նրանց թվում, ովքեր տասը տարի կանոնավոր կերպով աշխատել են 10-ական ժամ, ռիսկը մեծացել է արդեն 45 տոկոսով: Նշվում է, որ աշխատավայրում չափից ավելի աշխատելը հատկապես կործանանար է ազդել 50-ը չբոլորած կամավորների առողջության վրա:

«Դա անսպասելի է: Անհրաժեշտ է հետագա աշխատանք տանել, որը թույլ կտա հասկանալ այդ երեւույթի պատճառը»,- հայտարարել է հետազոտության հեղինակը՝ Ալեքսի Դեսկատան: Ուսումնասիրությանը մասնակցել է 18-ից մինչեւ 69 տարեկան 143 հազար 592 մարդ, որոնց առողջական վիճակին հետեւել են մոտավորապես յոթ տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: