«Ժամանակ». Ռաֆիկ Մաշադյանի՝ ՊԵԿ-ում աշխատող հերթական ազգականը կնոջ հետ մասնակցել է իրենց բիզնեսի բացմանը, որի մասին, սակայն, հայտարարագրում ոչինչ չկա


09:50 , 22 հունիս, 2019

«Այն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ամբողջ ազգուտակն աշ­խատում է ՊԵԿ-ում, բազմիցս գրել ենք: Ուշագրավ է, որ վերջիններս չեն էլ թաքցնում պաշտոն զբաղեցնելուն զու­գահեռ բիզնեսով զբաղվելու հանգամանքը: 

Նման ինք­նավստահ ՊԵԿ պաշտոնյա­ներից մեկն էլ Մաշադյանի աներձագի՝ նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղա­կալ Արման Պողոսյանի որ­դին է: Մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում ՊԵԿ պաշտոնյան կնոջ հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց բիզնեսի բացմանը:     

Ընդ որում՝ այդ բիզնեսի մասին որևէ հիշատակում չկա Վար­դան Պողոսյանի հայտարա­րագրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: