Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի հետևանքով մեկ մարդ է զոհվել


05:49 , 22 հունիս, 2019

Տղամարդը մահացել է հիվանդանոցում, ստացած վնասվածքների հետևանքով:

Ինչպես նշվում է, անհայտ անձը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերի առաջին զոհն է:

Ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետևանքով ավելի քան 240 մարդ է վիրավորվել: