Մահացել է Կիպրոսի նախկին նախագահը


05:30 , 22 հունիս, 2019

Կիպրոսի նախկին նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը մահացել է 72 տարեկան հասակում, հաղորդում է կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոն:

Գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը ցավակցություն է հայտնել պետության նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քրիստոֆիասը ղեկավարել է Կիպրոսը 2008-2013 թվականներին: Մինչ նախագահ ընտրվելը նա յոթ տարի գլխավորել է խորհրդարանը: