Վիգեն Քոչարյանը ընտրվեց ԲԴԽ անդամ


19:20 , 21 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում ընթանում էր ԲԴԽ անդամի ընտրությունը: ԲԴԽ անդամի համար առաջադրվել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Փակ քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: Ըստ այդմ` Վիգեն Քոչարյանը ստացել է 1 անվավեր, 114 կողմ և 4 դեմ ձայներ: Նրա երդման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի ԱԺ նիստում: 

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: