Գեր մոդելի լուսանկարով շապիկը լավագույնն է ճանաչվել


00:00 , 22 հունիս, 2019

Cosmopolitan ամսագրի բրիտանական տարբերակը աշխարհի ամենագեր մոդել Տեսս Հոլիդեյի լուսանկարով շապիկը տարվա լավագույն շապիկն է ճանաչել՝ գրում է korrespondent.net-ը։

Համարը թողարկվել է 2018 թ. օգոստոսին:

Մոդելն ինքը խոստովանում է, որ պատկերացնել անգամ չէր կարող, որ իր գեր մարմնի լուսանկարը կարող էր հայտնվել նման ամսագրի շապիկին։ Մրցանակաբաշխության ժամանակ Հոլիդեյը պատմել է, որ համարի թողարկումից հետո աշխարհի տարբեր ծայրերից նամակներ է ստացել կանանցից, որոնք խոստովանել են, որ այդ շապիկը փոխել է իրենց կյանքը։