Էշթոն Քաթչերը և Միլա Կունիսը կատակել են ապահարզանի մասին


23:00 , 21 հունիս, 2019

Դերասան Էշթոն Քաթչերը Instagram-ում հումորով է արձագանքել դերասանուհի Միլա Կունիսից բաժանվելու մասին լուրերին:

Նա հրապարակել է մի տեսահոլովակ Կունիսի մեքենայից, որտեղ նշում է, որ իրենց ամուսնությունը ավարտված է: «Մեր միջև ամեն ինչ ավարտված է։ Ես հեռանում եմ և վերցնում երեխաներին»,– «Միլա» թերթում տպագրված հոդվածը կարդում է Քաթչերը և զարմանում, որ «երբեք նորից չի տեսնի երեխաներին»:

Մեկնաբանության մեջ Քաթչերը կատակել է, որ հաջորդ անգամ իր կինը կարող է երկվորյակներով հղի լինել։