Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման Է ենթարկել 305 ցուցարարի


18:10 , 21 հունիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին կայացած բրիֆինգում հայտնել Է գերատեսչության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն:

«Ակցիայի մասնակիցների ագրեսիվ մասը ողջ գիշերվա ընթացքում շարունակում Էր իրավախախտումներ կատարել: Լուսաբացին նրանք ոչնչացրել են ոստիկանական ու քաղաքացիական ավտոմեքենաներ եւ ավերածություններ գործել հարակից տարածքի մասնավոր օբյեկտներում: Տարբեր իրավախախտումների համար բերման Է ենթարկվել ակցիայի 305 մասնակից»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: