«Օպտիմալացման շրջանակում կրկնվող ծառայությունները կարող են դառնալ մեկ ծառայություն». Օսիպյան


17:30 , 21 հունիս, 2019

168.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունում անցկացվող օպտիմալացման արդյունքում կրկնվող ծառայությունները հնարավոր է միավորվեն:

«Այս հարցը բարձրացվել է նաև ՀՀ ազգային ժողովում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: ՀՀ ոստիկանության աշխատողների թիվն այնքան էլ մեծ չէ եվրոպական տարբեր զարգացած երկրների համեմատ: Օպտիմալացման շրջանակում կրկնվող ծառայությունները կարող են դառնալ մեկ ծառայություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: