19:30 , 21 հունիս, 2019Իտալիան լի է հրաշքներով: Այն համարվում է նորաձևության և նորարարությունների երկիր:

Այս անգամ կխոսենք Տիրամոր Թագի մասին, որը կարծես օդում կախված լինի:
Եկեղեցին տեղակայված է Գարդա լճից ոչ հեռու՝ Բալդո սարի լանջին:

Քանի որ այն կարծես թաքնված լինի մարդկանցից, այդ պատճառով մարդկանց աչքից հեռու է մնացել:
1530 թվականին սկսվել են եկեղեցու կառուցման աշխատանքները, որոնք շարունակվել են մինչև 19-րդ դարը: Ավելի ուշ՝ 1970-ականներին, սկսվել են վերակառուցման աշխատանքները:
1988-ին Հովհան Պավել II-ը տաճար է այցելել:
Հիմա այդ սրբատեղին ուխտագնացության վայր է, որն իր գեղեցկությամբ գրավում է բոլորին: Եկեղեցի կարելի է հասնել միայն ոտքով:
