Թոմ Քրուզը համաձայնել է մենամարտել Բիբերի հետ


15:40 , 21 հունիս, 2019

Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը համաձայնել է օկտագոն դուրս գալ հայտնի կանադա-ամերիկյան երգիչ Ջասթին Բիբերի հետ, հաղորդում է «Սովետսկի սպորտը»:

Նման հայտարարություն է արել Բացարձակ մարտական առաջնության (UFC) նախագահ Դեն Ուայթը:

«Վերջերս ինձ զանգահարեցին: Չեմ ասի, թե ով, բայց նրանք իսկական տղաներ են, որոնք պատասխանատու են իրենց խոսքերի համար: Եվ այդ տղաներն ինձ ասացին, որ ցանկանում են մասնակցել Քրուզի և Բիբերի մենամարտի կազմակերպմանը: Նրանք նաև ասացին, որ դերասանն ինքն է համաձայնել կռվել: Ես պատասխանեցի նրանց, որ եթե դա ճիշտ է, ապա մենք պետք է ամեն ինչ քննարկենք: Եթե ես հրաժարվեի այս պայքարը կազմակերպել, ապա ինքս ինձ ապուշ կհամարեի: Դա իմ կարիերայի ամենադյուրին խթանն է լինելու»,- Ուայթի խոսքերը մեջբերում է The Sun-ը: