Թբիլիսիում բախումների հետևանքով տուժածների և բերման ենթարկվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան


15:10 , 21 հունիս, 2019

168.am-ը գրում է.

Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: