Զախարովան սարսափելի սադրանք է անվանել Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները


14:50 , 21 հունիս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է սարսափելի սադրանք։ Այդ մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

«Շատ բան կարելի է ասել և արդեն ասվել է Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Արմատականների սադրանք, իշխանության համար պայքար կուսակցությունների միջև... Քաղաքականություն... Ժողովրդավարություն։ Ես չեմ հեգնում. դրանք ժամանակակից աշխարհի իրողություններն են», – նշել է Զախարովան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ