Արցախում սեպտեմբերի 8-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ


14:10 , 21 հունիս, 2019

Նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումն Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին:  Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Համաձայն որոշման՝ ընտրությունների օր է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ը: