Եթե ցանկացած տեղ, որտեղ հարցի լուծում կամ հարցի լուծման կամուրջ չենք կարող լինել, լավագույն լուծումը փախո՞ւստն է


12:12 , 21 հունիս, 2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորական խումբը դուրս է եկել Վրաստանի խորհրդարանից, որտեղ արտակարգ իրավիճակ էր: 
«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր, և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից՝ եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- ասել է փոխնախագահը տեսանյութում:

И так, внимание вопрос. խորտակվող նավից առաջինը ովքե՞ր էին փախչում:

Կարո՞ղ ա զանգենք Զոհրաբ Մնացականյանին, ասենք՝ հետ եկ Վաշինգտոնից, որովհետև տնից լավ տեղ չկա:

Եթե ցանկացած տեղ, որտեղ հարցի լուծում կամ հարցի լուծման կամուրջ չենք կարող լինել, լավագույն լուծումը փախո՞ւստն է: