Հիմա, ըստ Սահմանադրության, իշխանությունն ո՞ւմ է պատկանում


11:50 , 21 հունիս, 2019

Հիմա, ըստ Սահմանադրության, իշխանությունն ո՞ւմ է պատկանում՝ հայ ժողովրդի՞ն, թե՞ Հայաստանի ժողովրդին։ Սահմանադրության անփոփոխ հոդվածում (1995-ից) գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

ՍԴ նոր անդամն այն մեկնաբանել է որպես հայ ժողովուրդ և այդպես էլ երդվել է՝ հայ ժողովրդին։

Փաստորեն, նոր խոսք է ասված միջազգային իրավական մտքի շտեմարանում, և պետք է փոփոխվեն մյուս երկրների սահմանադրությունները, ԵԽ և ՄԱԿ կանոնակարգերը, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները, կոնվենցիաները և այլն։

ՍԴ անդամ-դատավոր բառախաղն ընդամենն անմեղ աֆյորա է այդ մեկնաբանության մոտ։