«Փաստ». Իշխա­նությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում նախկինում տեղի ունեցած ընտ­րությունների ընթացքը


10:40 , 21 հունիս, 2019

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշ­խանական կուլիսներում ներկայումս ակտի­վորեն նոր գաղափար է շրջանառվում: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները մտադ­րություն ունեն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների ար­դյունքներն ամփոփելուց հետո նոր նախա­ձեռնությամբ հանդես գալ: Ըստ այդմ՝ իշխա­նությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտ­րությունների ընթացքը: 

Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ինչ ժամանակա­հատվածի մասին է խոսքը, այսինքն՝ հատ­վածակա՞ն, թե՞ ամբողջական է լինելու ուսումնասիրությունը, մասնավորաբար՝ ար­դյոք այդ հանձնաժողովը կուսումնասիրի՞ 1995-96թթ. տեղի ունեցած ընտրությունների ու հանրաքվեի արդյունքները, թե՞ ուսումնա­սիրության «գիծը» կսկսի 1998 թվականից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: