«Ժողովուրդ». Արդարադատության նորանշանակ նախարարը՝ ընդդեմ «օրենքով» գողերի


10:10 , 21 հունիս, 2019
«Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ և հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Այս մասին երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է պայքարելու ՔԿՀ-ում «զոն նայողնե­րի» և «օրենքով գողերի» դեմ, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը պա­տասխանեց. «Այդ նախագծերը քննարկվել են, շտկվել են արդեն մի քանի անգամ, այսօր արդեն քիչ ժամա­նակ ունեցել եմ առավոտյան հետաքրքրվելու այդ նախագծի ընթացքից: Ասել են, որ 70-80 տոկոսով պատրաստ է, հիմա շատ կարագացնենք այդ պրոցեսը, քանի որ, որպես նախարար, շատ Եմ կարևորում հանցավոր վարքագիծ ունեցող անձանց դեմ պայքարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: