Նավասարդ Կճոյանը շուտով պարզաբանումներ կանի


21:25 , 24 հունիս, 2013

Արարատյան Հայրապետական թեմից տեղեկացնում են, որ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը:

Սրբազան հոր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում անընդհատ անձամբ հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի բացը պարբերաբար կլրացվի հայեցակարգային հարցազրույցների միջոցով, ասվում է հաղորդագրության մեջ: